Իրավապաշտպանների համաշխարհային կոալիցիան կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին դատապարտել Դամասկոսի գործողությունները
Իրավապաշտպանների համաշխարհային կոալիցիան, որը միավորում է ավելի քան 200 կազմակերպություն, մարտի 15–ին նշել է Սիրիայի ընդդիմության բողոքների տարեդարձը ՌԴ–ին և Չինաստանին ուղղված կոչով։ Ակտիվիստները հուսով են, որ Մոսկվան և Պեկինը կմիանան Դամասկոսի գործողությունները դատապարտող բանաձևին։
Կոալիցիան նամակ է ուղարկել ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, որում դատապարտել է Սիրիայի կառավարության զորքի հարձակումը ընդդիմադիրների վրա։ Այդ նամակը հասցեագրված է նաև ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, ով մարտի 16–ին ամփոփելու է իր այցը Սիրիա։