Լրահոս

16.03.2012 13:43


Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը

Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը

 Հարյուրավոր անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին մեր հրապարակումների միջոցով օգնություններն առավել ընդգրկուն դարձնելու և ինչու ոչ նաև «Շիրակ կենտրոնի» գործունեությունը նույն ակտիվությամբ շարունակելու, կազմակերպության անկախությունը պահպանելու նպատակով որոշեցինք բացել հաշվեհամարներ և աջակցության ակընկալիքով տարածել հետևյալ կոչն ու տեսահոլովակը: 

Տեսահոլովակ`   http://youtu.be/SNwzMwkLNrY

Աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում ու խարխուլ շինություններում մի կերպ պատսպարված անօթևան և աղքատ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն ու նրանց բազմակողմանի աջակցությունը «Շիրակ կենտրոնի» հիմնական առաքելությունն է դարձել: 2011 թ.-ից առավել ծանր սոցիալական վիճակում գտնվող անօթևան ընտանիքների և երեխաների կենսապայմանները սկսեցինք ներկայացնել տեսանյութերի միջոցով, որոնք հրապարակվեցին ինչպես մեր www.shirakcentre.org կայքում, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային ու տպագիր լրատվական պարբերականներում: 

Անսպասելի էին տեսանյութերի արձագանքները: Հայաստանի տարբեր քաղաքներից և հատկապես արտերկրից աջակցություն ցուցաբերեցին բազմաթիվ անհատ բարերարներ ու կազմակերպություններ: Տնակներում ապրող և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 6 ընտանիքներ դարձան բնակարանատեր, տասնյակ ընտանիքներ ապահովվեցին վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվեց միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների տրամադրվեցին զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ընդհանուր առմամբ, գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում մեր կազմակերպության միջնորդությամբ ցուցաբերվել է  ավելի քան 100.000 դոլարի օգնություն:

Անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին ցուցաբերվող օգնությունն ու դրա հետ կապված դրամական շրջանառությունն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու նպատակով «Շիրակ կենտրոնը» բացել է հաշվեհամարներ: Կոչ ենք անում այսուհետև ֆինանսական նվիրատվությունները  կատարել ներկայացվող հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին:

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH

S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX

«Արդշինինվեստ բանկ» Գյումրու մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետություն, Գյումրի, Գայի 7

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 USA - 2472601614240020

Պրոկրեդիտ Բանկ

Հայաստան, Գյումրի

«Շիրակ կենտրոն» ՀԿ

SWIFT: PRMSRUMM, Корр. счет N 30101810400000000555: БИК 044525555;

ИНН: 7744000912

Armenia, Gyumri,  “Shirak Centre” NGO

ЗАО ПроКредит Банк, SWIFT: PRCBAM22

Корреспондентский счет: 30111810980000971701 (RUR)

Euro Account

56A: Intermediary Institution

Commerzbank AG

Frankfurt am Main,Germany

57A: Beneficiary Bank

ProCredit Bank CJSC

Yerevan,Armenia

SWIFT: PRCBAM22

AMD - 253050026090-0010

 EUR  - 253050026108-0012

 RUB  - 253050026116-0013

Բոլոր դրամական փոխանցումների և նվիրատվությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` նվիրատուների անունները, կհրապարակվեն մեր կայքի հատուկ էջում:

Խնդրում ենք ֆինանսական փոխանցումների և դրանց նպատակների մասին հեռախոսազանգի կամ  նամակի  միջոցով տեղյակ պահել «Շիրակ կենտրոնին»:

Հասցե. Վարպետաց 176, 301, 303,

Հեռախոս. +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37

Էլ.փոստ. [email protected]

Վեբ կայք. www.shirakcentre.org

 «Շիրակ կենտրոն»  ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը