Լրահոս

16.05.2009 14:32


«Ընդդիմությունը Հին Էրեբունու դարպասների մոտ է, ինչպես Հանիբալը՝ Հռոմի»,– ասել է Դավիթ Հակոբյանը

«Ընդդիմությունը Հին Էրեբունու դարպասների մոտ է, ինչպես Հանիբալը՝ Հռոմի»,– ասել է Դավիթ Հակոբյանը

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների մասին։ Նա նշել է, որ դրանք հասել են իրենց «ապոգեին», և կրքերը բորբոքվել են ծայրաստիճան։

-Երկու հակամարտող քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը և հանրապետական խունտան, քաջ գիտակցում են, որ եկել է մի պահ, երբ, Ֆիրդուսու հանճարեղ խոսքով ասած, հաղթողին՝ փառք, պարտվողին՝ պատանք։

Պարտության դեպքում, ըստ մարքսիստի, քաղաքական ուժերից մեկն ու մեկն ընդմիշտ կհեռանա «քաղաքական արենայից»։

Դավիթ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունն անպայման կհաղթի և կվերցնի «մունիցիպալ» իշխանությունը.

-Ընդդիմությունը Հին Էրեբունու դարպասների մոտ է, ինչպես Հանիբալը՝ Հռոմի,- ասել է Դավիթ Հակոբյանն ու հավելել,- промах не допустим:

 

Այս խորագրի վերջին նյութերը