Արարատ Զուրաբյանի քաղաքական էթիկան և սերժամետ «էսթետիկան»
Երեկ տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարը, որին ներկա էին քաղաքական ու հասարակական լայն շրջանակ ներկայացնող գործիչներ։ Հնչեցին լավ–լավ ելույթներ, տրվեցին գնահատականներ։
Համագումարին անհատապես հրավիրված էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ումմասնակցությունը «Ազատ դեմոկրատների» համագումարին ակնհայտորեն քաղաքական էթիկայի շրջանակներում է եղել։ Օսկանյանին հրավիրել էին, ինքն էլ ընդունել էր հրավերն ու ներկա գտնվել համագումարին՝ քաղաքավարությունից դրդված. տարրական էթիկա է։ Նկատենք, որ նույն այդ էթիկան պահանջում է, որ հյուրիդ հետևից չխոսես կամ եթե նրա մասին վատ կարծիքի ես, ապա ընդհանրապես չհրավիրես քո տուն, սակայն պարզվում է, որ «Ազատ դեմոկրատները» ներկայացնող Արարատ Զուրաբյանն ուրույն պատկերացումներ ունի քաղաքական էթիկայի մասին։
Բանն այն է, որ համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀՇ նախկին ղեկավար, իսկ ներկայում կարկառուն ազատդեմոկրատական Արարատ Զուրաբյանը, դատավորի կեցվածք ընդունելով, նշել է հետևյալը. «Վարդան Օսկանյանի այստեղ լինելը չի ազատում նրան մարտի 1–ի համար պատասխանատվությունից»։
Հարցն այստեղ այն չէ՝ արդյոք ճի՞շտ է Ա. Զուրաբյանն իր գնահատականներում, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ եթե Օսկանյանին հրավիրում ես համագումարի, իսկ հետո էլ նրան մեջքից խփում, ապա դա առնվազն անքաղաքավարի պահվածք է, քաղաքական էթիկայի խախտում։
Չեմ կարծում, որ նորաստեղծ այդ կուսակցությունը, որին և՛ լավ, և՛ վատ պիտակավորումներ են տալիս («գաղափարական ընդդիմադիրներ», «ամերիկամետներ», «Ազատիչներ», «Ազատիչ դեմոկրատներ», «Ազատ, բայց սերժատու դեմոկրատներ» և այլն), այդպիսի պահվածքով կարող է նոր որակ բերել մեր քաղաքական դաշտ։
Ցավալի է, որ մի շարք առողջ գաղափարներով քաղաքական դաշտ մտած և քաղաքական փորձ ու կենսագրություն ունեցող անհատներով համալրված «Ազատ դեմոկրատները», կամ, ավելի ճիշտ, այդ ուժը ներկայացնող առանձին դեմքերը, մտնում են սերժահաճո հայտարարությունների տիրույթ։
Ավելորդ չեմ համարում նշել, որ «Օսկանյանը մեղավոր է մարտի 1–ի հարցում» ձևակերպումը տարածվում է Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցների, ինչպես նաև տարբեր կուսակցություններում ներդրված «ականների» կողմից։ Պատահական չէր, որ Օսկանյանի մասին Զուրաբյանի ասածները կայծակնային արագությամբ տարածվեցին նախագահականին կից գործող լրատվամիջոցներում, իսկ հետո էլ համապատասխան «վերլուծություններ» հայտնվեցին։
Ինչ վերաբերում է նրան, թե Օսկանյանը մեղավոր է մարտի 1–ի պահով, ապա դա անհեթեթ ձևակերպում է։ Եթե Օսկանյանի մեղավորությունն այն է, որ մարտի 1–ի երեկոյան, երբ դեռ բանը բանից չէր անցել, նա ասուլիս է տվել ու արարատզուրաբյաններին կոչ արել գնալ երկխոսության, ապա հետևողականությունը պահանջում է, որ Զուրաբյանը բացասական գնահատական տա նաև իր կուսակցական գործընկերոջը՝ Խաչատուր Քոքոբելյանին, և ահա թե ինչու։
Երբ Օսկանյանը 2008թ. մարտի 1–ին Տեր–Պետրոսյանի թիմին առաջարկում էր գնալ երկխոսության, այդ ժամանակ վերջինիս գլխավորած շարժումը (որի մեջ էր նաև Զուրաբյանը) պիկի վրա էր, հետևաբար՝ մարտի 1–ին Օսկանյանի տված ասուլիսը չի կարող որպես մեղքի ապացույց լինել Արարատ Զուրաբյանի համար։ Բանն այն է, որ Քոքոբելյանը ՀԱԿ–ին ու անձամբ Տեր–Պետրոսյանին բազմիցս մեղադրել է իշխանության հետ ավելի շուտ և հարմար պահի (երբ ուժեղ ես) երկխոսության չգնալու համար։ Այսինքն՝ Քոքոբելյանը, ըստ էության,ՀԱԿ առաջնորդին մեղադրում էր սխալ մարտավարություն ընտրելու և Օսկանյանի առաջարկած երկխոսության կոչն այն ժամանակ չընդունելու համար։ Մենք ինչ–որ չենք հիշում, որ Արարատ Զուրաբյանը դեմ արտահայտված լինի Քոքոբելյանի այս տեսակետներին ու մեղադրի «Ազատ դեմոկրատների» ղեկավարին։ Ինչևէ։
Ի դեպ, ուշագրավն այն է, որ «Ազատ դեմոկրատների» համագումարին ներկա էին նաև ՀԱԿ–ում Սերժ Սարգսյանի գիծն առաջ տանող Արամ Զավենի Սարգսյանը և «ազնիվ քյարփինջից» շարքային «ականի» վերածված Պետրոս Մակեյանը։ Վերջիններս էլ, Արարատ Զուրաբյանի պես, Օսկանյանին մեղադրում են մարտի 1–ի հարցում և պարբերաբար հանդես գալիս ԲՀԿ–ի դեմ։ Քաղաքական գործընթացներից քիչ թե շատ տեղյակ մարդը շատ լավ հասկանում է, որ դա նախագահական նստավայրի սիրելի կոդն է և հակաբարգավաճական քարոզչության ուղղությունը։
Ես, իհարկե, հեռու եմ այն կարծիքից, որ իր սկզբունքայնությունը բազմիցս ապացուցած Արարատ Զուրաբյանը արամզավենիչների ու մակեյանների տիպի գործիչ է, բայց եթե նա նույն ոգով շարունակի հայտարարություններ անել, ապա լավ բան դուրս չի գա։ Հարգելի ազատ դեմոկրատնե՛ր, հետո մեզ չասեք, թե էս ի՜նչ եղավ, էս ի՜նչ է անում «7 օրը», ֆլա՜ն, ֆստա՜ն։ Այնպես որ, ձևակերպումներ ընտրելիս պետք է զգույշ լինել, այլապես շատ հանգիստ կարող ես հայտնվել մի տեղ, որտեղ հիմա Սերժի հաճախորդների հոծ բանակն է՝ Սերժին ղումարբազության մեջ մեղադրող Վիկտոր Դալլաքյանով և կուսակցական հարյուր կաշի փոխած երիտկարիերիստներով համալրված։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժական կայքերից մեկին հարցազրույց տալով՝ Արարատ Զուրաբյանը նշել է, որ Երևանի թիվ 10 ընտրատարածքումինքն իր ձայնը տալու է ՀՀԿ–ական թեկնածու Գարեգին Նուշիկյանին, ով առաջադրվել է Խաչատուր Սուքիասյանի դեմ։Իր այդ վարքագիծը բացատրելու համար Զուրաբյանը լրջագույն քաղաքական ու գաղափարական հիմնավորումներ է ներկայացրել։
«Այն ժամանակ, երբ ես նստած եմ եղել ԱԱԾ մեկուսարանում, իմ ընտանիքըԳարեգին Նուշիկյանիմեքենայից է օգտվել»,– նշել է Ա. Զուրաբյանը։
Թե ուրիշ էլ ի՞նչ մոտիվ է դրդում իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանին քարոզել ՀՀԿ–ական թեկնածուի օգտին, դժվար է ասել։ Խոսակցություններ կան, որ Կենտրոն համայնքի թաղապետ աշխատած տարիներին Զուրաբյանը բիզնես հետաքրքրություններ է ունեցել Նուշիկյանի հետ՝ Երևանի կենտրոնում գովազդային վահանակների տեղադրման և «ատկատների» հայտնի «մոմենտով»։ Եթե լուրերն այդ համապատասխանում են իրականությանը, ապա լրիվ հասկանալի է, թե ինչու է Զուրաբյանը հավատում Սերժ Սարգսյանի պաշտպանյալ Նուշիկյանին ու փոխվում։
Ի դեպ, ընդդիմադիր Արարատ Զուրաբյանը ՀՀԿ–ամետ Նուշիկյանի քարոզն անելու և Սուքիասյանի դեմ անուղղակիորեն աշխատելու պահով մի փոքր շտապել էր։ Բանն այն է, որ իշխանություններն ուզում են չգրանցել Սուքիասյանին։
Արարատ Զուրաբյանի քաղաքական էթիկան և սերժամետ «էսթետիկան»
Երեկ տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարը, որին ներկա էին քաղաքական ու հասարակական լայն շրջանակ ներկայացնող գործիչներ։ Հնչեցին լավ–լավ ելույթներ, տրվեցին գնահատականներ։
Համագումարին անհատապես հրավիրված էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում մասնակցությունը «Ազատ դեմոկրատների» համագումարին ակնհայտորեն քաղաքական էթիկայի շրջանակներում է եղել։ Օսկանյանին հրավիրել էին, ինքն էլ ընդունել էր հրավերն ու ներկա գտնվել համագումարին՝ քաղաքավարությունից դրդված. տարրական էթիկա է։ Նկատենք, որ նույն այդ էթիկան պահանջում է, որ հյուրիդ հետևից չխոսես կամ եթե նրա մասին վատ կարծիքի ես, ապա ընդհանրապես չհրավիրես քո տուն, սակայն պարզվում է, որ «Ազատ դեմոկրատները» ներկայացնող Արարատ Զուրաբյանն ուրույն պատկերացումներ ունի քաղաքական էթիկայի մասին։
Բանն այն է, որ համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀՇ նախկին ղեկավար, իսկ ներկայում կարկառուն ազատդեմոկրատական Արարատ Զուրաբյանը, դատավորի կեցվածք ընդունելով, նշել է հետևյալը. «Վարդան Օսկանյանի այստեղ լինելը չի ազատում նրան մարտի 1–ի համար պատասխանատվությունից»։
Հարցն այստեղ այն չէ՝ արդյոք ճի՞շտ է Ա. Զուրաբյանն իր գնահատականներում, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ եթե Օսկանյանին հրավիրում ես համագումարի, իսկ հետո էլ նրան մեջքից խփում, ապա դա առնվազն անքաղաքավարի պահվածք է, քաղաքական էթիկայի խախտում։
Չեմ կարծում, որ նորաստեղծ այդ կուսակցությունը, որին և՛ լավ, և՛ վատ պիտակավորումներ են տալիս («գաղափարական ընդդիմադիրներ», «ամերիկամետներ», «Ազատիչներ», «Ազատիչ դեմոկրատներ», «Ազատ, բայց սերժատու դեմոկրատներ» և այլն), այդպիսի պահվածքով կարող է նոր որակ բերել մեր քաղաքական դաշտ։
Ցավալի է, որ մի շարք առողջ գաղափարներով քաղաքական դաշտ մտած և քաղաքական փորձ ու կենսագրություն ունեցող անհատներով համալրված «Ազատ դեմոկրատները», կամ, ավելի ճիշտ, այդ ուժը ներկայացնող առանձին դեմքերը, մտնում են սերժահաճո հայտարարությունների տիրույթ։
Ավելորդ չեմ համարում նշել, որ «Օսկանյանը մեղավոր է մարտի 1–ի հարցում» ձևակերպումը տարածվում է Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցների, ինչպես նաև տարբեր կուսակցություններում ներդրված «ականների» կողմից։ Պատահական չէր, որ Օսկանյանի մասին Զուրաբյանի ասածները կայծակնային արագությամբ տարածվեցին նախագահականին կից գործող լրատվամիջոցներում, իսկ հետո էլ համապատասխան «վերլուծություններ» հայտնվեցին։
Ինչ վերաբերում է նրան, թե Օսկանյանը մեղավոր է մարտի 1–ի պահով, ապա դա անհեթեթ ձևակերպում է։ Եթե Օսկանյանի մեղավորությունն այն է, որ մարտի 1–ի երեկոյան, երբ դեռ բանը բանից չէր անցել, նա ասուլիս է տվել ու արարատզուրաբյաններին կոչ արել գնալ երկխոսության, ապա հետևողականությունը պահանջում է, որ Զուրաբյանը բացասական գնահատական տա նաև իր կուսակցական գործընկերոջը՝ Խաչատուր Քոքոբելյանին, և ահա թե ինչու։
Երբ Օսկանյանը 2008թ. մարտի 1–ին Տեր–Պետրոսյանի թիմին առաջարկում էր գնալ երկխոսության, այդ ժամանակ վերջինիս գլխավորած շարժումը (որի մեջ էր նաև Զուրաբյանը) պիկի վրա էր, հետևաբար՝ մարտի 1–ին Օսկանյանի տված ասուլիսը չի կարող որպես մեղքի ապացույց լինել Արարատ Զուրաբյանի համար։ Բանն այն է, որ Քոքոբելյանը ՀԱԿ–ին ու անձամբ Տեր–Պետրոսյանին բազմիցս մեղադրել է իշխանության հետ ավելի շուտ և հարմար պահի (երբ ուժեղ ես) երկխոսության չգնալու համար։ Այսինքն՝ Քոքոբելյանը, ըստ էության, ՀԱԿ առաջնորդին մեղադրում էր սխալ մարտավարություն ընտրելու և Օսկանյանի առաջարկած երկխոսության կոչն այն ժամանակ չընդունելու համար։ Մենք ինչ–որ չենք հիշում, որ Արարատ Զուրաբյանը դեմ արտահայտված լինի Քոքոբելյանի այս տեսակետներին ու մեղադրի «Ազատ դեմոկրատների» ղեկավարին։ Ինչևէ։
Ի դեպ, ուշագրավն այն է, որ «Ազատ դեմոկրատների» համագումարին ներկա էին նաև ՀԱԿ–ում Սերժ Սարգսյանի գիծն առաջ տանող Արամ Զավենի Սարգսյանը և «ազնիվ քյարփինջից» շարքային «ականի» վերածված Պետրոս Մակեյանը։ Վերջիններս էլ, Արարատ Զուրաբյանի պես, Օսկանյանին մեղադրում են մարտի 1–ի հարցում և պարբերաբար հանդես գալիս ԲՀԿ–ի դեմ։ Քաղաքական գործընթացներից քիչ թե շատ տեղյակ մարդը շատ լավ հասկանում է, որ դա նախագահական նստավայրի սիրելի կոդն է և հակաբարգավաճական քարոզչության ուղղությունը։
Ես, իհարկե, հեռու եմ այն կարծիքից, որ իր սկզբունքայնությունը բազմիցս ապացուցած Արարատ Զուրաբյանը արամզավենիչների ու մակեյանների տիպի գործիչ է, բայց եթե նա նույն ոգով շարունակի հայտարարություններ անել, ապա լավ բան դուրս չի գա։ Հարգելի ազատ դեմոկրատնե՛ր, հետո մեզ չասեք, թե էս ի՜նչ եղավ, էս ի՜նչ է անում «7 օրը», ֆլա՜ն, ֆստա՜ն։ Այնպես որ, ձևակերպումներ ընտրելիս պետք է զգույշ լինել, այլապես շատ հանգիստ կարող ես հայտնվել մի տեղ, որտեղ հիմա Սերժի հաճախորդների հոծ բանակն է՝ Սերժին ղումարբազության մեջ մեղադրող Վիկտոր Դալլաքյանով և կուսակցական հարյուր կաշի փոխած երիտկարիերիստներով համալրված։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժական կայքերից մեկին հարցազրույց տալով՝ Արարատ Զուրաբյանը նշել է, որ Երևանի թիվ 10 ընտրատարածքում ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ–ական թեկնածու Գարեգին Նուշիկյանին, ով առաջադրվել է Խաչատուր Սուքիասյանի դեմ։ Իր այդ վարքագիծը բացատրելու համար Զուրաբյանը լրջագույն քաղաքական ու գաղափարական հիմնավորումներ է ներկայացրել։
«Այն ժամանակ, երբ ես նստած եմ եղել ԱԱԾ մեկուսարանում, իմ ընտանիքը Գարեգին Նուշիկյանի մեքենայից է օգտվել»,– նշել է Ա. Զուրաբյանը։