Հայոց ցեղասպանության ճշգրիտ ժամանակագրության հարցը` 1915-1923 թթ., թե՞ 1894-1923 թթ.
PanARMENIAN.Net– ը հաղորդում է, որ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասինե ԱԺ հայտարարության նախագիծը» /16 մարտի 2012 - 18:53 AMT/:
Ինչ խոսք լավ նախաձեռնություն է, սակայն իրավունքի ձեւակերպման տեսակետից կարեւոր է, թե ի՞նչ ժամանակահատվածում եւ ո՞ւմ կողմից է իրականացվել Հայոց ցեղասպանությունը: Այդ իմաստով ավելի ճիշտ ձեւակերպումը 1894-1923 թթ. ձեւակերպումն է եւ դա գերադասելի է 1915-1923 թթ. ձեւակերպումից, որովհետեւ ցույց է տալիս, որ երեք, եւ ավելի, իրարահաջորդ թուրքական կառավարություններ, նույն գործողություններն են իրականացրել հայերի նկատմամբ: Համեմատելու համար ուղարկում ենք նախագահ Գյուլին ուղղված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի դիմումը` ուղղված Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Բացի դրանից, կարեւոր է հիշատակել 1894-96 թթ. Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած, Կիլիկիայի հայերի կոտորածները, 1909 թ. Երիտթուքերի կազմակերպած Ադանայի հայության կոտորածները, որոնք նույնպես Հայոց ցեղասպանության դրվագներից են: Մենք, ոչ իրավական, ոչ քաղաքական, եւ ոչ բարոյական իրավունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացության մատնելու, առավել եւս, որ դրանք Հայոց պահանջատիրության ապագա քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր շղթայի մեջ:
Հիշեցենենք նաեւ, որ այսպիսի նախաձեռնությունների ժամանակ կարեւոր է խորհրդակցել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության դիրքերում գտնվող կազմակարեպությունների ու կառույցների հետ, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հետ:

http://www.western-armenia.eu/news/Actualite/2012/Demande_de_droit_d-asile-12.02.2012.pdf
Բացի դրանից, կարեւոր է հիշատակել 1894-96 թթ. Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած, Կիլիկիայի հայերի կոտորածները, 1909 թ. Երիտթուքերի կազմակերպած Ադանայի հայության կոտորածները, որոնք նույնպես Հայոց ցեղասպանության դրվագներից են: Մենք, ոչ իրավական, ոչ քաղաքական, եւ ոչ բարոյական իրավունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացության մատնելու, առավել եւս, որ դրանք Հայոց պահանջատիրության ապագա քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր շղթայի մեջ:
Հիշեցենենք նաեւ, որ այսպիսի նախաձեռնությունների ժամանակ կարեւոր է խորհրդակցել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության դիրքերում գտնվող կազմակարեպությունների ու կառույցների հետ, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հետ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի
Լրատվական ծառայություն