Լրահոս

19.03.2012 09:58


Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության պաշտպանները» հոդվածի առթիվ

Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության պաշտպանները» հոդվածի առթիվ

Չենք կարող չարձագանքել «Ազգ» օրաթերթում ս. թ. փետրվարի 25-ին պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հրապարակած «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության պաշտպանները» զրպարտչագրին։ Ապշած ու խորապես վրդովված ենք ստախոսությունների, վիրավորանքների, զրպարտությունների այն տարափից, որ հեղինակը հեղում է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն  Այվազյանի, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի, և բազմաթիվ այլ մտավորականների՝ ներառյալ մաթեմատիկոսների, քաղաքական գործիչների, սփյուռքահայ հեռուստաստուդիաների աշխատակիցների և, վերջապես, հայ մարդկանց հասցեին։ Մի՞թե մտավորականին անվայել այսպիսի սանձարձակ լեզվաոճով պետք է առանձնանա Հայաստանի Հանրապետության գիտության պատասխանատու պաշտոնյան՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը...http://lurer.com/?p=16008&l=am 

 Հ. Դեմոյանի գրագողության փաստեր Ռ. Ի. Մաթևոսյանի «Հայկական զինանշաններ» մենագրությունից

Հ. Դեմոյանի «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ»

ալբոմ (Եր., 2008թ.)

 

Ռ. Ի. Մաթևոսյանի «Հայկական զինանշաններ» մենագրություն

(Եր., 2002թ.)

(էջ 16)՝

«Բագրատունիների առյուծակերպ խորհրդանիշերի թվում առանձնանում էԱնիի դարպասներից մեկի վրա պատկերված վարգող հովազի և խաչի պատկերով խորհրդանիշը։ Այս բարձրաքանդակն ունի բարդ հորինվածք։ Այն բազմաստիճան է, հիմքում՝ հովազի քանդակն է, որի թաթի տակ պատկերված է գունդ (ինչպես հայտնի է՝ վերջինս իշխանության խորհրդանիշ է)»։

 

(էջ 31)

«Կիլիկյան Հայաստանի մի շարք այլ դրամ­ների դարձերեսին նույնպես պատկերված են զույգ առյուծներ, որոնց մեջտեղում՝ երկարավուն խաչ, և դրանից կախված գունդ է դրվագված։ Առկա է նաև շրջանաձև մակագրություն՝ «Կարողությամբ Աստուծոյ»»։ 

 

(էջ 46)

«Այս գավիթը, ինչպես հայտնի է, կառուցել է Պռոշ իշխանը 1283 թ., և սա, անկասկած, Պռոշյան իշխանատան զինանշանն է։

Գեղարդավանքում կան Պռոշյանների ևս երկու հերալդիկ նշաններ. Կաթողիկե գավթի ճակատի կենտրոնի խաչքարից ձախ՝ Վաչուտյանների նշանն է, իսկ աջից՝ առյուծի բարձրաքանդակ է՝ Պռոշյանների զինանշանի բաղադրամասը»։

 

 

(էջ 46)

«Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգևոր կենտրոն Նորավանքում, Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին տեղադրված է Սյունյաց Օրբելյանների զինանշանը՝ ճանկող արծվի պատկերով բարձրաքանդակը, որը մագիլներում եղնիկ է բռնել։ Հորինվածքն, անշուշտ, զուգահեռներ է հուշում Մամիկոնյանների զինանշանի հետ։ Այդ հանգամանքը կրկին բացատրվում է Մամիկոնյանների և Օրբելյանների միջև եղած ազգակցական կապերով»։

 

 

(էջ 26)՝

«Բացի վերը նշված առյուծաքանդակներից Անիում կա ևս մեկը՝ դա հովազի հանրահայտ քանդակն է, տեղադրված գլխավոր դարպասի մոտ։ Այս քանդակի հորինվածքն ունի բարդ կառուցվածք։ Այն բազմաստիճան է, հիմքը կազմում է հովազի ֆիգուրը, թաթի տակ գունդ է (իշխանության նշան)»։

 

 

(էջ 39)

«Մի խումբ [կիլիկյան] դրամների երկրորդ երեսին պատկերված են զույգ առյուծներ, նրանց միջև դրված է երկարավուն խաչ, որից կախված է գունդ։ Գրված է շրջանա­ձև մակագրություն՝ «Կարողությամբ Աստուծոյ»»։

 

(էջ 55)

«Այս գավիթը կառուցել է Պռոշ իշխանը 1283 թ., և սա անկասկած Խաղբակյաննե­րի (=Պռոշյանների՝ Հ.Մ., Ս.Ս.) իշխանատան զինանշանն է։

Գեղարդում կան Պռոշյանների ևս երկու հերալդիկ նշաններ՝ Կաթողիկե գավթի ճակատին՝ կենտրոնում դրված է խաչքար, որից ձախ Վաչուտյանների նշանն է, իսկ աջից առյուծ՝ Պռոշյանների զինանշանի բաղադրամասը (նկ. 76)»։

 

(էջ 55)

«…նույն մոտիվը հանդես է գալիս նաև Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգևոր կենտրոն Նորավանքում , ուր 1982-1983 թթ. պեղումների ժամանակ հատնաբերվել է Սյունյաց Օրբելյանների զինանշանը (նկ. 86)՝ ճանկող արծիվ՝ մագիլներում եղնիկ։ …Հորինվածքը նույնն է Մամիկոնյան զինանշանի հետ։ Այդ հանգամանքը բացատրվում է նրանով, որ Մամիկոնյանների և Սյունիքի Օրբելյանների միջև եղել են ազգակցական կապեր»։

Լուսինե Հովսեփյան

 

Այս խորագրի վերջին նյութերը