Մարտի 16-ին՝ ժամը 11։31-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով առաջացել է երթևեկության խցանում, և բազմաթիվ մեքենաներ են կուտակվել:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը:
«Լոռու Ճանշին» ՓԲԸ–ի կողմից ճանապարհի մշակման աշխատանքների արդյունքում մոտ 30 ավտոմեքենա դուրս է եկել անվտանգ տարածք և շարունակել ընթացքը:
***
Նույն օրը՝ ժամը 11։44-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Վարդենիս գյուղի ավտոճանապարհին, ձնաբքի հետևանքով արգելափակվել է 5 ավտոմեքենա:
«Ուրալ» մակնիշի բեռնատարով դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն արգելափակումից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա:
***
Նույն օրը՝ ժամը 14։43-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Չքնաղ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել է 3 ավտոմեքենա:
Ապարանից «Ուրալ» մակնիշի բեռնատարով դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենա:
***
Նույն օրը՝ ժամը 16։03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած-Շենավան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով մեքենաներ են արգելափակվել:
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Ապարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 1 ավտոմեքենա, ևս 30-ը դուրս է բերվել Արագածի գյուղապետի տրամադրած տրակտորով:
***
Նույն օրը՝ ժամը 19։44-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով բեռնատարը (վարորդ` Իրանի քաղաքացի Ալի Բատիո Կալենհիին) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Սյունիքի մարզից տեղեկացրել են, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան: «MASK» մակնիշի 45 A636-10 պ/հ բեռնատարի բեռնաթափման (կենցաղային պլաստմասե արտադրանք) և ուղղման աշխատանքները կիրականացվեն մարտի 17–ի առավոտյան:
***
Մարտի 17-ին՝ ժամը 16։57-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին (Խնկոյան գյուղի մոտակայքում) ձնաբքի հետևանքով արգելափակվել է մեկ ավտոմեքենա:
Լուսաղբյուրի գյուղապետ Մ. Խաչատրյանի տրամադրած տեխնիկայով արգելափակումից դուրս է բերվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 ՕՕ 317 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Խաչատրյան):
***
Նույն օրը՝ ժամը 22։53-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
***
Մարտի 18-ին՝ ժամը 02։30-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղվորիկ-Թավշուտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակման մեջ է մնացել ավտոմեքենա, որում գտնվում է հղի կին (1984 թ. ծնված Լուսինե Էլբակյան), և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հասնելով Թավշուտ գյուղ` մնացած 3 կմ հատվածը հրշեջ-փրկարարները հաղթահարել են ոտքով:
Հրշեջ-փրկարարների և «Ճանշինի» համատեղ ուժերով «Ֆորդ» մակնիշի CR 106 պ/հ ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:
***
Մարտի 18-ին՝ ժամը 19։54-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (Նորաշեն գյուղի հատված) բքի հետևանքով վրաբեր ձյան մեջ արգելափակվել է մեկ ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Աշտարակի բնակիչ Կարեն Պողոսյանին պատկանող «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 16 ՕՏ 652 պ/հ ավտոմեքենան:
Ձնաբուք և մերկասառույց