Լրահոս

19.03.2012 11:52


Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտին պահանջել է ոչնչացնել Արաբական թերակղզու բոլոր քրիստոնեական եկեղեցիները

Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտին պահանջել է ոչնչացնել Արաբական թերակղզու բոլոր քրիստոնեական եկեղեցիները

MIGnews.com-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտի շեյխ Աբդուլ Ազիզ Աբդալլան պահանջել է ոչնչացնել Արաբական թերակղզու բոլոր քրիստոնեական եկեղեցիները:

Նշված կոչը շեյխն արել է քուվեյթյան «Իսլամական մշակույթի վերածննդի հասարակություն» կազմակերպության խնդրանքին ի պատախան: Այս կազմակերպությունը փորձում է Քուվեյթի խորհրդարանի միջոցով օրենք մտցնել քրիստոնեական եկեղեցիների կառուցման ու վերականգման արգելքի մասին և  ձեռք բերել հեղինակավոր կրոնական առաջնորդների աջակցությունը:

Այնուհանդերձ, ըստ աղբյուրի, «շեյխը բոլոր չափերն անցել է, նա կարծում է, որ եթե Քուվեյթը գտնվում է Արաբական թերակղզուն, հետևաբար այստեղի բոլոր եկեղեցիները պետք է ոչնչացվեն»:

 Այս կոչն արդեն իսկ բուռն բողոքի ալիք է բարձրացրել Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների քրիստոնեական համայնքներում:

Այս խորագրի վերջին նյութերը