«Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները մարտի առաջին օրերից ձեռնամուխ են եղել մայրաքաղաքի անձրևատար համակարգի մաքրմանը:
Նշենք, որ ամեն տարի երկու անգամ պարտադիր` գարնանը և աշնանը, իսկ առավել 'խոցելի' վայրերում` ավելի հաճախակի, ընկերության 'Արևելք' և 'Արևմուտք' շահագործման տնօրինությունների բոլոր տարածքային տեղամասերի աշխատակիցները մաքրում են /նաև բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ/ կուտակված աղբից ինչպես փողոցների անձրևընդունիչների դիտահորերը, այնպես էլ` խողովակաշարերը: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել ձյան հալոցքից ու անձրևներից առաջացող ջրերի անխափան հեռացումը և այդ միջոցով խուսափել ջրերի կուտակումներից փողոցներում:
Միաժամանակ, նորոգվում են վնասված անձրևընդունիչների թուջե ցանցերը ինչպես նաև տեղադրվում նորերը: Ցավոք, վերջին հանգամանքը բացատրվում է ոչ միայն ծանրաբեռնված տրանսպորտային միջոցների երթևեկի պատճառով նշված ցանցերի կոտրվելու փաստով, այլ նաև դրանց շարունակվող գողությամբ: Այս կապակցությամբ ընկերությունը հարկ է համարում հիշեցնել, որ նման արարքները քրեորեն պատժելի են: Մասնավորապես, 2011թ. ոստիկանության կողմից բացահայտվել են անձրևընդունիչների ցանցերի և դիտահորերի կափարիչների առևանգման մի քանի դեպքեր, իսկ մեղավոր անձինք պատժվել են: Օրինակ` 159 ցանցերի և կափարիչների գողության փաստով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արմեն Մարտիրոսյանը, Վահան Ավագյանը և Անուշավան Գալստյանը դատապարտվել են 3,2-3,4 տարվա ազատազրկման, 5մլն. 151 հազար դրամի բռնագանձմամբ` պատճառված վնասի դիմաց:
Անձրևատար համակարգի մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի վերջը:
Մաքրվում են անձրևատարները

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին