Լրահոս

19.03.2012 13:31


Կարինե Հակոբյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից

Կարինե Հակոբյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից

Այսօր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարեց իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դուրս է գալիս քաղաքական պայքարից։ Իր այդ քայլը Կարինե Հակոբյանը բացարտեց կուսակցության ոչ ճիշտ կադրային քաղաքականությամբ։ Նա անակնկալ և անտրամաբանական անվանեց «Ժառանգության» համամասնական ցուցակը՝ այնտեղ առկա անհայտ դեմքերի գերակայության պատճառով.

– Ազգային ժողովը փորձադաշտ չէ, որ մենք այնտեղ ուղարկենք մարդիկ՝ հետո պարզվի նրանք ազնիվ են, հայրենասեր են, գիտելիքներ ունեն թե ոչ, – ասաց Կարինե Կարապետյանը։ Նա նաև հավելեց, որ նման կարծիքի են շատերը կուսակցության վարչությունում.

– Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ և նրանց տարբերությունը այն է, որ նրանցից շատերը հայտնի են դարձել հասարակությանը ի շնորհիվ «Ժառանգության», ի շնորհիվ Րաֆի Հովհաննիսյանի՝ նրանք այսօր անկախ չեն իրենց քայլերի մեջ։

Կարինե Հակոբյանը շեշտեց, որ իր անունը կար ցուցակում և կարող էր լինել անցողիկ տեղում՝ առաջին տասնյակի մեջ։ Նա անդրադարձավ նաև «Ազատ դեմոկրատների» ցուցակին, ասելով որ այդ ցուցակը նույնպես անակնկալ էր իր համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը