Լրահոս

19.03.2012 12:30


Զինվորականներն իրենց քաղաքացիական պարտք պետք է տեղո՞ւմ կատարեն

Զինվորականներն իրենց քաղաքացիական պարտք պետք է տեղո՞ւմ կատարեն

Այսօր «Պոլիտլոգոս» քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկումներին  անդրադառնալով  ընտրություններին զինվորականների մասնակցելու մեխանիզմին՝ «Ժայռ» հասարակական կազմակերպության հիմնադիր Ալեքսանդր Մինասյանը հայտարարել է, որ զինվորականներն իրենց քաղաքացիական պարտք պետք է կատարեն տեղում.

–Եթե լինում են դեպքեր, որ բանակայինն ընտրում է մի քանի անգամ, ապա թող ընտրություններն անցկացվեն տեղում՝ հենց բանակում։ Նախ՝ դա հնարավորություն է տալիս, որ զինվորականն իր գործը կատարի հենց տեղում։ Երկրորդ՝ դա հնարավորություն է տալիս խնայել որոշ ռեսուրսներ (մեքենա, վառելիք և այլն) և խուսափել ճանապարհին հնարավոր վտանգից։

Այնտեղ ներկա Գորիսի նախկին քաղաքապետ, «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության անդամ Սամվել Հարությունյանը նշել է, որ զինվորներին զորամասից ընտրատեղամաս տեղափոխելու ընթացքից կարող է օգտվել նաև թշնամին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը