Լրահոս

19.03.2012 14:07


Հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» պայմանավորվածության գնա իշխանության հետ

Հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» պայմանավորվածության գնա իշխանության հետ

Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին քարտուղար Կարինե Հովհաննիսյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը մեծ ներուժ ունի և կարող է շատ ձայներ հավաքել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Լրագրողները նկատել են, որ այս օրերին շատ է խոսվում տարբեր տեսակ պայմանավորվածությունների մասին՝ կապված ապագա խորհրդարանում տեղերի բաշխման հետ. հնարավո՞ր է արդյոք, որ «Ժառանգությունն» էլ գնա նման պայմանավորվածության։ Կարինե Հակոբյանը պատասխանել է.

–Հարցը ճիշտ մարդու չեք ուղղում. ես ոչ կոմպետենտ եմ այդ հարցերում՝ պայմանավորվածություններ, քաղաքական ինտրիգներ, դա բոլորովին իմ տեսակը չէ, ես միշտ եղել եմ դրանից դուրս, ինձ համար դա միշտ եղել է օտար լեզու, որը ես չեմ հասկացել, և եթե ես ձեզ պատասխանեմ, դա կլինի շատ սիրողական պատասխան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը