Լրահոս

19.03.2012 14:29


ՌԴ իրավապահ խորհուրդը հրաժարվում է նախագահական ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելուց

ՌԴ իրավապահ խորհուրդը հրաժարվում է նախագահական ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելուց

Ինչպես հաղորդում է «РИА-Новости»–ն, ՌԴ իրավապահ խորհուրդը հրաժարվում է նախագահական ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելուց։ Տվյալ հայտարարությունը ստորագրել է 11 հոգի, այդ թվում՝ Մոսկվայի Հելսինկի խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան, «Մարդու իրավունքների համար» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովը, իրավապահ «Մեմորիալ» կենտրոնի ղեկավար Օլեգ Օռլովը, քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։

«Ռուսաստանում 2012 թ. մարտի 4–ին կայացած ընտրական գործողությունը խորհուրդը չի համարում ՌԴ նախագահի ընտրություններ և հրաժարվում է դրա արդյունքները լեգիտիմ ճանաչելուց»,– ասվում է խորհրդի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ նախագահի թեկնածուները չունեին ԶԼՄ–ից օգտվելու հավասար հնարավորություններ. ռուսաստանյան օրենսդրությունը ստեղծել էր անկախ թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտներ։ Բացի այդ, դիտորդները բազմիցս նկատել են խախտումներ ընտրությունների և քվեաթերթիկները հաշվելու ընթացքում։

«Իրավապահ խորհուրդը ստիպված է ակնարկել, որ ՌԴ նախագահի ընտրության հարցը բաց է մնում, իսկ հաղթող հայտարարված Վ.Վ. Պուտինը չունի իրավական հիմքեր այդ պաշտոնը փոխարինելու համար»,– ասվում է փաստաթղթում։

Այս խորագրի վերջին նյութերը