Լրահոս

19.03.2012 15:55


Սոմալիի նախագահական նստավայրի վրա հարձակման հետևանքով առվազն 5 մարդ է զոհվել

Սոմալիի նախագահական նստավայրի վրա  հարձակման հետևանքով առվազն 5 մարդ է զոհվել

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ երեկ գիշերը Սոմալիի նախագահական նստավայրի վրա  ապստամբների բացած կրակի հետևանքով առվազն 5 մարդ է զոհվել։

 «Ալ Շաբաաբ» ահաբեկչական  խմբավորման անդամները հայտարարել են, թե  մի քանի տասնյակ ականանետներից են կրակ բացել  նախագահական նստավայրի մերձակայքում գտնվող փախստականներով բնակեցված ճամբարի ուղղությամբ, որտեղ գտնվել են մի շարք աֆրիկյան ազգությունների փախստականներ։

Այս խորագրի վերջին նյութերը