Լրահոս

19.03.2012 16:00


Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին

Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական միության  (ԵվրԱզԷՍ)  միջպետական խորհրդի նիստին

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության  (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստը։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները կքննարկեն հետսովետական տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները և ԵվրԱզԷՍ–ի  զարգացման ծրագրերը։

Հանդիպմանը ներկա է գտնվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները։ Այս երեք երկրները դիտորդի կարգավիճակ ունեն միությունում։

Ենթադրվում է, որ գագաթաժողովի մասնակիցները  որոշում կընդունեն ԵվրԱզԷՍ–ը  նոր ինտեգրացիոն միավորման վերափոխելու պայմանագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ։ Այդ մասին համաձայնությանը երկրները հասել էին նախորդ գագաթաժողովի ընթացքում՝ 2011–ի դեկտեմբերի 19–ին։

Բացի այդ, գագաթաժողովին կքննարկվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի սկսելու հետ կապված խնդիրները։ Այդ մարմինը փետրվարի 1–ից  ղեկավարում է Մաքսային եռյակի (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) ինտեգրացիոն գործընթացները։

Այս խորագրի վերջին նյութերը