Թաթուլ Հակոբյանի նոր գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»
Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի նոր՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500 էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ ութ տարի, առաջինը հրատարակվել է արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ: Ապրիլի առաջին օրերին Գյումրիում և Երևանում կներկայացվի գրքի արևելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաև գրքի անգլերեն թարգմանությունը ընդհանուր հինգ հազար օրինակ տպաքանակով:
Ներկայացնելով գիրքը՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ հեղինակը «լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը», կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև՝ բազմաթիվ անգամներ այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և օտար դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
Հեղինակի եւ գրքի մասին խոսք ասացին լիբանանահայ մտավորականներ, այդ թվում Սարգիս Կիրակոսյանը, Տիգրան Ճինպաշյանը եւ Խաչիկ Տէտէյանը:
Թաթուլ Հակոբյանի այս գիրքը կազմված է երեք մասերից: Առաջին տասը գլուխներում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի յոթ գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի տասնմեկ գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որտեղ ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը:
«Այս գիրքը ես սկսել եմ գրել իմ առաջին՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի հետ գրեթե միաժամանակ: Եթե կուզեք, սա իմ առաջին գրքի շարունակություն է՝ երկրորդ հատորը»,- Բեյրությում հավաքվածներին ասաց Հակոբյանը և ավելացրեց. «Եթե կարդացել եք իմ առաջին գիրքը, ապա խորհուրդ կտամ այս մեկը ևս կկարդալ և սպասել նոր գրքերի»:
Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», 2008-ին տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն երեք հրատարակություն, ինչպես նաև թարգմանվել է արևմտահայերենի, ռուսերենի, անգլերենի, արաբերենի և թուրքերենի: