Լրահոս

19.03.2012 16:52


Փոխհրաձգություն Սիրիայում ՀՀ դեսպանատան մոտ

Փոխհրաձգություն Սիրիայում ՀՀ դեսպանատան մոտ

Այսօր առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, և որ 10 հայ է վիրավորվել։ Սակայն ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանել է, որ տեղի է ունեցել ոչ թե պայթյուն, այլ փոխհրաձգություն, և հայեր չեն տուժել։

Տիգրան Բալայանը նաև տեղեկացրեց, որ երեկ Հալեպի հայկական թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 հայ, և այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը