Վրաստանի փոխարտգործնախարար. «Մենք լավ հարաբերություններ ունենք Վրաստանում ապրող էթնիկ հայերի հետ»
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր անդրադարձել է որոշ ժամանակ առաջ «Ռուսաստանի ջավախահայերի միության» այն հայտարարությունը, թե Վրաստանի տարածքում կարող է առաջ գալ նոր պետություն՝ ի դեմս Ջավախքի: Նինա Կալանդաձեն այդ հայտարարությունը «սպեկուլացիա» է որակել.
«Վրաստանը հաջող ինտեգրման ռազմավարություն է իրականացնում երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ուղղությամբ: Նման պարագայում լարվածության նոր օջախի առաջ գալու մասին խոսելը լուրջ չէ: Մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանում ապրող էթնիկ հայերի հետ, և այս առումով որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա Կալանդաձեն: