Միխայիլ Սահակաշվիլի. «Պուտինի համար իր սեփական ընտրություններից հետո գլխավորը Վրաստանի խորհրդարանական ըտրություններն են»
Ինչպես հաղորդում է «Грузия online»–ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր Տեղեկատվական ծառայության կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի համար իր սեփական ընտրություններից հետո գլխավորը Վրաստանի խորհրդարանական ըտրություններն են։
Նրա խոսքերով՝ վրացական խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանում միլիարդներ են հատկացրել, և կարծում են, թե կարող են կաշառել վրացիներին։
–Պուտինը երբեք չի հասկանա՝ վրացի ժողովուրդն ինչու չի ծախվում։ Այդ երևույթն ունի երկու պատճառաբանություն՝ նախ՝ վրաց ժողովուրդը գիտի ազատության համը, երկրորդ՝ Վրաստանը պետություն է, որն ունի օրենքներ, և մենք հավատարիմ ենք այդ օրենքներին ու կանոններին։ Եթե երկիրն իրավական է, անիրավ մարդկանց շատ դժվար է այնտեղ մուտք գործել,– հայտարարել է Սահակաշվիլին։