Լրահոս

20.03.2012 00:33


Ո՞վ է պատասխան տալու...

Ո՞վ  է պատասխան  տալու...

 Վերջերս ՀՀ նախագահին   «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ  մի խումբ աշխատակիցներ հղել են բաց նամակ, որը  բաղկացած էր  9 կետերից: Նամակը քննարկվել է  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում  ղեկավարության կողմից, որին  մասնակցել են նաև  հանրապետության  տարբեր  լրատվամիջոցների  ներկայացուցիչներ: Այս  քննարկումը  լայն արձագանք  ստացավ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի  աշխատակիցների շրջանում և  աշխատակիցները տեղեկացան բաց նամակի  «իսկության-գաղտնիքներին»: Ներկայումս թվով  չորս  աշխատակիցներ  իրենց բողոքի  ձայն են բարձրացրել կեղծված  ստորագրահավաքի համար: Փաստորեն բաց նամակի հեղինակները զանգահարել են «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պահակներ` Գարեգին Դավթյանին,  Լևոն Ալավերդյանին, Արտակ Սիմոնյանին և տեղեկացրել, որ  ընկերությունում անցկացվում է  ստորագրահավաք`  աշխատավարձերը բարձրացնելու  նպատակով և միաժամանակ նշել, որ  նամակն  ուղղված է լինելու «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Մադելին Թաշջյանին: Աշխատակիցները տեղյակ չեն  եղել, որ իրենց  օգտագործել են  որպես  գործիք, այլ նամակ գրելու համար: Փաստորեն, նրանք ստորագրել են սպիտակ թղթի տակ, որի վրա ոչինչ գրված չի եղել:

            Թվով չորս աշխատակիցները բացատրագիր են  ներկայացրել, որտեղ նշում են, որ  իրենք տեղյակ չեն եղել  ՀՀ նախագահին  ուղղված նամակից: Իսկ  ամենասարսափելի փաստն այն է, որ  ստորագրահավաքի կազմակերպիչները առանց վախենալու օրենքի առաջ  պատասխանատվություն կրելուց  կարողացել են կեղծել Գարիկ Վոպյանի ստորագրությունը, իսկ վերջինս որևէ տեղեկություն չի էլ ունեցել  ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի մասին, քանի որ  այդ օրերին գտնվել է Երևանում: Այստեղից հարց է ծագում, թե ո՞վ  է պատասխան  տալու...  Այս զազրելի  ստորագրահավաք կազմակերպողներն երբևիցէ մտածո՞ւմ են, որ ՀՀ  գործում է  օրենք և ոչ ոք   չի կարող  խուսափել  պատասխանատվությունից: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ աշխատակիցները պահանջում են  պատասխանատվության  ենթարկել  իրենց  անունը պախարակողներին  և կանգնեցնել օրենքի առաջ  պատասխան տալու... Մի՞թե այդքան  շատ  են մտահոգված  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների  համար ... Ստորագրահավաքի  կազմակերպիչներին սատարում են Վազգեն և Հայկազ Խաչիկյանները: Վերջերս էլ  Ախթալայում  կազմակերպված  հանրահավաքի  մասնակցած  որոշ լրատվամիջոցների  ներկայացուցիչների Վազգեն Խաչիկյանը  կարողացավ վարձահատույց լինել` ռեստորանում ճաշկերույթ  կազմակերպելով:

Այժմ արդեն բոլորին է  հայտնի , որ նման կարգի ստորագրահավաքները  նպատակ ունեն խաթարելու կոմբինատի բնականոն գործունեությունը և աշխատանքների նորմալ կազմակերպումը:            

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը