Այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ, Նիգավան և Ճարճակիս գյուղերի ճանապարհահատվածները:
Ըստ Արտակարգ իրավիճակներին նախարարության կայքի՝ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը, իսկ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Դեռևս կան փակ ավտոճանապարհներ
Այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ, Նիգավան և Ճարճակիս գյուղերի ճանապարհահատվածները:
Ըստ Արտակարգ իրավիճակներին նախարարության կայքի՝ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը, իսկ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: