Լրահոս

20.03.2012 10:16


ԵՄ–ն սառեցնելու է Սիրիայի նախագահի կնոջ և մերձավոր ազգականների հաշիվները

ԵՄ–ն սառեցնելու է Սիրիայի նախագահի կնոջ և մերձավոր ազգականների հաշիվները

Ինչպես հաղորդում է «Թլեգրաֆ»–ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ և մերձավոր ազգականների բանկային հաշիվները սառեցվելու են գործող վարչակարգի դեմ ուղղված պատժամիջոցների լայնացման շրջանակներում։ «Սև ցուցակում» ներգրավված անձանց եվրոպական հաշիվները լինելու են անհասանելի, իսկ նրանց մուտքը ԱՄ–ի երկրներ՝ արգելված։

Եվրոպական դիվանագետները հայտնել են, որ Ասմա Ասադին ցուցակի մեջ ներգրավելու որոշումը կայացվելու է ուրբաթ՝ Բրյուսելում ԵՄ—ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Բրիտանացի պաշտոնյաներն ասում են, թե այդ քայլը ինչ–որ բան կփոխի, սակայն հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի վարչակարգը դիմացել է տարբեր տեսակի 11 պատժամիջոցների։

Այս խորագրի վերջին նյութերը