ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամները կքննարկեն Սիրիայի վերաբերյալ բանաձևի փաթեթը
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ–նովոստի»–ն, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում ստեղծված իրավիճակն անվանել է անթույլատրելի և անընդունելի, միջազգային հանրությանն էլ կոչ է արել համախմբվել սիրիական հակամարտությունը կարգավորելու համար։
–Սիրիայում ստեղծված իրավիճակը դարձել է միջազգային հանրությանը հուզող ամենալուրջ խնդիրներից մնեկը։ Մենք չենք կարող կորցնել ոչ մի րոպե։ Ամեն րոպեն, ամեն ժամը նշանակում է նոր մահեր,–հայտարարել է Պան Գի Մունը։
Նա նաև հավելել է, որ այս պարագայում խոսքը միջազգային հանրության բարոյական և քաղաքական պատասխանատվության մասին է։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամները կքննարկեն Սիրիայի վերաբերյալ բանաձևի փաթեթը, որը նախատեսում է Դամասկոսի նկատմամբ հավելյալ միջոցների կիրառում։