Լրահոս

20.03.2012 13:00


Ի՞նչ սկզբունքով են «օտարները» հայտնվել ՀՀԿ ցուցակում

Ի՞նչ սկզբունքով են «օտարները» հայտնվել ՀՀԿ ցուցակում

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեկնաբանել է Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի և այլ անձանց հայտնվելը ՀՀԿ համամասնական ցուցակում։ Լրագրողները նկատել են, որ այդ մարդիկ այքան էլ ՀՀԿ–ական չեն կամ չեն եղել.

– Այն անձինք, այն քաղաքական լիդերները, ովքեր ընդգրկվել են ՀՀԿ ցուցակում, փաստորեն այսօր ցանկություն են հայտնել շարունակել մեզ հետ քաղաքական ուղին հանուն հզոր Հայաստանի, կենսամակարդակ ունեցող Հայաստանի, սոցիալական խնդիրները լուծած Հայաստանի։

Այնուհետև Ռազմիկ Զոհրաբյանը հավելել է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ապրել ազատ և ժողովրդավար պայմաններում, քանի դեռ կա չլուծված հակամարտության խնդիր.

– Կիսապատերազմական վիճակի մեջ ենք, սահմաններում ամենօր կրակոցներ են, զոհեր են նույնիսկ լինում, մենք պետք է համախմբված լինենք այս պրոցեսում։ Այ, երբ որ ժամանակ կգա, որ մենք Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքենք խաղաղության, Արցախի հարցը կլուծենք բարենպաստ, և որևէ սպառնալիք չի լինի արտաքին, Եվրոպական երկրների պես ազատ կապրենք, բայց դեռ դրա ժամանակները չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը