Դատախազը միջնորդեց Հովհաննես Թամամյանին 4 տարի ազատազրկում նշանակել
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի և մյուսների արագացված կարգով դատավարությունը։ Ելույթով հանդես է եկել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Մեղադրական ճառում դատախազը միջնորդեց դատարանին Թամամյանի վերջնական պատիժ նշանակել ազատազրկում չորս տարի ժամկետով, իսկ պետական մարմիններում նա չպետք է աշխատի երկու տարի: Նա միջնորդեց կալանավորումը թողնել անփոփոխ և կալանքի սկզբնական ժամկետը հաշվել 2011 մարտի 24-ից: Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը» և 2-րդ մասերի «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով: Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել պաշտպանական ճառով հանդես գալու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին 16:00-ին:
Դատախազը միջնորդեց Հովհաննես Թամամյանին 4 տարի ազատազրկում նշանակել
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի և մյուսների արագացված կարգով դատավարությունը։ Ելույթով հանդես է եկել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Մեղադրական ճառում դատախազը միջնորդեց դատարանին Թամամյանի վերջնական պատիժ նշանակել ազատազրկում չորս տարի ժամկետով, իսկ պետական մարմիններում նա չպետք է աշխատի երկու տարի: Նա միջնորդեց կալանավորումը թողնել անփոփոխ և կալանքի սկզբնական ժամկետը հաշվել 2011 մարտի 24-ից:
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը» և 2-րդ մասերի «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով:
Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել պաշտպանական ճառով հանդես գալու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին 16:00-ին:
7or.am