Լրահոս

20.03.2012 13:21


Կուսակցությունների գործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանումն ավելի հավասարակշռվա՞ծ է դարձել

Կուսակցությունների գործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանումն  ավելի հավասարակշռվա՞ծ է դարձել

Այսօրվա ասուլիսին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնել է, որ վերջին շրջանում հեռուստաընկերություններում կուսակցությունների գործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանումն ավելի հավասարակշռված է դարձել, նվազել են նաև գնահատականներ պարունակող անդրադարձները: «Նախընտրական գործընթացների լուսաբանմանն առավել ակտիվորեն անդրադարձել են «Կենտրոն»-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիա»-ն, առավել քիչ՝ «Շանթ»-ը, որը նախընտրական գործընթացների լուսաբանմանը «Կենտրոն»-ից մոտ 15 անգամ քիչ եթերաժամ է հատկացրել: Կուսակցությունների հանդեպ ամենահամաչափ մոտեցումները դրսևորվել են Հ2-ում և Հանրային ռադիոյում»,- ասել է բանախոսը։

 7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը