Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԱԺ–ում պետք է քվեարկության դրվեր է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագիծը: Սակայն նիստը սկսվելուն պես այն ընդմիջվեց։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Ընդմիջումից հետո հետո Ազգային Ժողովը շարունակեց քվեարկությունները: Սակայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չդրվեց քվեարկության:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, բոլոր մյուս հարցերը քվեարկության դնելուց հետո, հայտարարեց, որ պահին քվեարկություններն ավարտվեցին և հետո եթե անհրաժեշտություն լինի, ապա քվեարկություն կկազմակերպվի: Ընդդիմությունը ՀՀԿ-ն նման վարքագիծը բացատրեց այն հանգամանքով, որ «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մեծամասնությունն ուղղակի բացակայում է, և ՀՀԿ-ի համար միայնակ դժվար կլիներ անցկացնել օրինագիծը: «Խորհրդարանականներն էլ կարծես հասկանում են, որ օրինագիծը ոչ միայն հասարակության, այլև հենց իրենց համար ընդունելի չէ, այդ իսկ պատճառով էլ որոշվեց այն չդնել քվեարկության։ Պարզ է չէ հիմա, որ դա լավ օրենք չի, ինչո՞ւ եք ուզում անպայման դնել քվեարկության, թող հետ տանեն, ի՞նչ եք անում»,– հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Վիճահարույց օրինագիծը չդրվեց քվեարկության
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԱԺ–ում պետք է քվեարկության դրվեր է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագիծը: Սակայն նիստը սկսվելուն պես այն ընդմիջվեց։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Ընդմիջումից հետո հետո Ազգային Ժողովը շարունակեց քվեարկությունները: Սակայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չդրվեց քվեարկության:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, բոլոր մյուս հարցերը քվեարկության դնելուց հետո, հայտարարեց, որ պահին քվեարկություններն ավարտվեցին և հետո եթե անհրաժեշտություն լինի, ապա քվեարկություն կկազմակերպվի:
Ընդդիմությունը ՀՀԿ-ն նման վարքագիծը բացատրեց այն հանգամանքով, որ «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մեծամասնությունն ուղղակի բացակայում է, և ՀՀԿ-ի համար միայնակ դժվար կլիներ անցկացնել օրինագիծը: «Խորհրդարանականներն էլ կարծես հասկանում են, որ օրինագիծը ոչ միայն հասարակության, այլև հենց իրենց համար ընդունելի չէ, այդ իսկ պատճառով էլ որոշվեց այն չդնել քվեարկության։ Պարզ է չէ հիմա, որ դա լավ օրենք չի, ինչո՞ւ եք ուզում անպայման դնել քվեարկության, թող հետ տանեն, ի՞նչ եք անում»,– հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
7or.am