ՀՀԿ–ի և Ժառանգության ցուցակային ֆիասկոն մեկ-երկու օր մեղմեց ԲՀԿ համագումարի շուրջ ստեղծված հետաքրքրությունը: Հիմա հանրության ուշադրությունը կենտրոնացել է «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակի վրա: Դրա հրապարակումը կլինի այսօր կամ վաղը: Բայց մինչ այդ, թերևս, պետք է մեկ անգամ ևս սպառիչ պատասխան տալ հարցին, թե ինչ կատարվեց ԲՀԿ համագումարում:
Պատասխան 1.
«Բարգավաճ Հայաստանն», ի տարբերություն իշխող ՀՀԿ-ի, ներկայացրեց իրականությունը, և ոչ թե կառուցեց վիրտուալ Հայաստան: ԲՀԿ ներկայացուցիչները պահեցին քաղաքական կոռեկտության բոլոր նորմերը և ի տարբերություն ՀՀԿ ամենաանցողիկ տեղում հայտնվածների` ոչ մի վիրավորանք, ոչ մի թույն, ոչ մի քրեական մեղադրանք չներկայացրեցին Ս. Սարգսյանին:
Պատասխան 2.
«Բարգավաճ Հայաստանի» համագումարը պատասխանն էր իշխանություններին վերջին մեկ տարվա ընթացքում ԲՀԿ-ի դեմ ծավալած ճնշումներին և անօրինականություններին: Այն` ինչին ընդունակ է իշխանությունը և ինչը կարող էր անել` արվել է ԲՀԿ-ի նկատմամբ. հարյուրավոր ակտիվիստների ձերբակալում, հարյուրավոր ԲՀԿ-ականների աշխատանքից հեռացում, խոստումներ` Ծառուկյանից հեռու մնալու դիմաց, սպառնալիքներ, «պլան» գցել, ավտոպատահարների իմիտացիա և այլն: Վերջին 1-2 ամսում որևէ դահլիճ չի տրամադրվում «Ծառուկյան» բարեգործական հինադրամին, բոլոր կրթական և մշակութային հաստատություններին արգելվել է համագործակցել հիմնադրամի հետ:
Այս պայմաններում ԲՀԿ-ն ուներ երկու տարբերակ. կամ դառնալ ՕԵԿ, Գեղամյան, Դալլաքյան և այլք ու մի քանի ամսով երկարաձգել իր գոյությունը, կամ ցույց տար իր ռեսուրսը և քաղաքական օրակարգը: ԲՀԿ-ն իր համագումարով ընտրեց երկրորդ տարբերակը: Մնում է տեսնել, թե ինչպիսի ցուցակ կհրապարակի ԲՀԿ–ն ու վերջնականապես հասկանալ, թե որ ճանապարհով է գնում Ծառուկյանի թիմը՝ ՕԵ՞Կ–ի, թե՞ ՀՀԿ–ին իրական այլընտրանք դառնալու։
Ինչ կատարվեց ԲՀԿ համագումարում

Արման Սահակյան