Այսօրվա ասուլիսին «Հայհեղինակ» հ/կ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը խոսել է հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներից։ Նա ասել է, որ Եվրամիության պատվիրակությունը Հայաստանի համար հեղինակային իրավունքի ոլորտում կեղծարարության դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել։
–Եվրամիության ու հայ մասնագետները միասին պետք է կատարեն փորձի փոխանակում, թրեյնինգներ։ Այս դեպքում պետական շահագրգռված մարմիններ չեն կարող չլինել,–նշել է Սուսաննա Ներսիսյանը։ Նա նաև հավելել է, որ արդեն իսկ ներառված են իրավապահ մարմինները, մաքսային վարչությունը, ոստիկանությունը, դատական համակարգի ներկայացուցիչներ։
Համագործակցության ծրագրի տևողությունը 2 տարի է։ Ս.Ներսիսյանը հույս է հայտնել, որ այդ ընթացքում ոլորտում առկա վիճակը կփոխվի.
–Սա ոչ միայն հեղինակային իրավունքի, այլ ընդհանուր մտավոր սեփականության հզորացման խոշոր ծրագիր է։ Հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում ամենուրեք խախտումների ենք հանդիպում, շատ անելիքներ կան։ Օրենսդրական դաշտը միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինի,–ասել է Ներսիսյանը։
Հեղինակային ոլորտում վիճակը կփոխվի՞

7or.am