Երկրաշարժ Մեքսիկայում. կան բազմաթիվ ավերածություններ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 22։02-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում՝ Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Երկրաշարժին հետևել է 5,1 մագնիտուդով հետցնցում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնություն 16,660 և արևմտյան երկայնություն 98,190:
Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը թույլ զգացվել է նաև մայրաքաղաք Մեխիկոյում:
Ըստ տարբեր լրատվական միջոցների` երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, նշվում է 800-ից մինչև 2000 շենքերի փլուզման մասին:

Զոհերի մասին դեռևս տեղեկատվություն չկա: