Լրահոս

21.03.2012 00:03


Դիսկո-ակումբում տեղի ունեցած պայթյունի հեղինակը ձերբակալված է

Դիսկո-ակումբում տեղի ունեցած պայթյունի հեղինակը ձերբակալված է
 Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:
Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում  իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյունը:
Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից  ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը