Այսօր Փարիզում՝ Ինդոնեզիայի դեսպանատան մոտ, տեղական ժամանակով 5։45–ին ռումբ է պայթել։ Ռումբը հայտնաբերել է դեսպանատան աշխատակիցներից մեկը. պայթյունը տեղի է ունեցել է ճիշտ այն պահին, երբ դեսպանատան աշխատակիցը կասկածելի փաթեթը նետել է դեսպանատան շենքից հեռու։ Նախնական տվյալներով՝ պայթյունը մեծ նյութական վնաս է հասցրել, սակայն մարդիկ միջադեպի հետևանքով չեն տուժել։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս–պրես» գործակալությունը։
Ականատեսները հայտնում են, որ ռումբը դեսպանատան մուտքի մոտ թողել են երեք անհայտ անձինք։
Ահաբեկչություն Փարիզում