Այսօրվա ասուլիսին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն ու հոգեբան Խաչատուր Գասպարյանը անդրադարձել են Ժամային հաշվարկման կարգի մասին օրենքին։ Ըստ պատգամավորի՝ ժամային փոփոխությունները պայմանավորված էին էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներով: «Ժամերը փոխելն այն ժամանակ անհրաժեշտություն է եղել, սակայն այսօր արդեն հասարակության մեջ դժգոհություն կա, որ մարդիկ դժվարությամբ են ընտելանում այդ փոփոխություններին։ Հիմա արդեն օրենքն ընդունված է և մենք այսուհետ ապրելու ենք բնական ժամային գրաֆիկով»,-նշել է Կարինե Աճեմյանը։
Ինչ վերաբերում է հարցի առողջապահական կողմին, ապա ըստ Խաչատուր Գասպարյանի՝ կենսաթրթիռների փոփոխությունը վնասակար է մարդկանց համար: «Եվ նույնիսկ երկրորդ հերթով ուսումնական հաստատություններ հաճախող երեխաները որոշակի առողջական խնդիրներ կարող են ունենալ»,–նշել է հոգեբանը։
Այսուհետ ապրելու ենք բնական ժամային գրաֆիկով

7or.am