Պահանջում են անհապաղ սկսել ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը
«Երևան քաղաքի ներկա քաղաքաշինական իրավիճակն այսօր ավելի քան երբևէ քննարկվում է հանրության շրջանում։ Մենք, մի շարք կազմակերպություններ ու միավորումներ մեր աջակցությունն ենք հայտնում ու միանում 2012 թվականի մարտի 7-ին սկզբնավորված Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորմանը` կյանքի կոչելու համար Երևանի հանրությանը այսօր հուզող մի շարք համընդհանուր գաղափարներին։
Այս հայտարարությամբ մենք համախմբվում ենք ներքոնշյալ կետերի իրականացման համար տարվող միջոցառումներին` հանուն Երևանի պահպանության.
• Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,
• բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,
• Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները,
• անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),
• համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը»:

«ԱԺԶ մշակութային» ՀԿ
«Արամի խաչմերուկ» շարժում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Հին ու նոր քաղաք հիմնադրամ»
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
«ՈւրբանԼաբԵրևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ»
«Քաղաքացիական ֆորում» ՀԿ
«Ուտոպիանա.ամ- մշակութային-ստեղծագործական» ՀԿ