Լրահոս

21.03.2012 13:14


Չելենտանոն ռեստորանում կերգի 1 մլն եվրոյի դիմաց

Չելենտանոն ռեստորանում կերգի 1 մլն եվրոյի դիմաց

Ռուսաստանում գտնվել է մարդ, որը կարողացել է  հայտնի երգիչ, դերասան Ադրիանո Չելենտանոյին համոզել գալ Ռուսաստան` համերգ տալու Մոսկվայի ռեստորաններից մեկում։  Երգիչը  Ռուսաստանում չի եղել 1987-ից և հրաժարվում էր բոլոր հրավերներից՝   պատճառաբանելով իր պատկառելի տարիքը (այս տարի դերասանը դարձել է 74 տարեկան): Չելենտանոն նաև ունի աերոֆոբիա, ինչը նրան թույլ չի տալիս  հաճախ շրջագայություններ  կատարել: Սակայն այս անգամ երգիչը չի կարողացել հրաժարվել Մոսկվա ժամանելուց։ Ելույթի դիմաց նրան առաջարկվել է  1 մլն եվրո։ Նման գումար անհատական հրավերի դիմաց ստացել են միայն Մադոննան և Էլթոն Ջոնը: Ադրիանո Չելենտանոն  Մոսկվա է գալու  մարտի 27-ին և նույն օրը հանդես է գալու համերգով:

Այս խորագրի վերջին նյութերը