Լրահոս

21.03.2012 13:31


Շուշան Պետրոսյանը ձգտում է մշակույթի նախարա՞ր դառնալ

Շուշան Պետրոսյանը ձգտում է մշակույթի նախարա՞ր դառնալ

Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսին անդրադառնալով Շուշան Պետրոսյանի ձգտումին՝ դառնալ ԱԺ պատգամավոր, երաժիշտ Վահան Արծրունին ասել է, որ այդ պարագայում երգչուհու հիմնական թիրախը պետք է լինի մշակույթի նախարար դառնալը.

–«Ա1+»–ի հետ հարցազրույցին Շուշան Պետրոսյանը շատ հստակ ձևակերպեց իր նպատակները. նա մտնում է ԱԺ՝ պայքարի։ Իմ տպավորությունը հետևյալն է. ըստ երևույթին, նրա թիրախը կլինի մշակույթի նախարարության գլխավոր պաշտոնը։ Համենայնդեպս, այդ պարագայում հասկանալի կլիներ պատգամավոր դառնալու նրա ցանկությունը, քանի որ Շուշան Պետրոսյանը հաստատ շատ ավելի հստակ պատկերացումներ ունի արվեստի դաշտի մասին։

Արծրունին նաև նշել է, որ իմանալով Շուշան Պետրոսյանի բնավորությունն ու խառնվածքը՝ կարծում է, թե նա կփորձեր և՛ պայքարել, և՛ ծառայել։ Երաժիշտը նաև հավելել է, որ այդ պարագայում Շ. Պետրոսյանի ձգտումը կլիներ արդարացված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը