Վահան Հովհաննիսյանը չի հավատում Սերժ Սարգսյանի կարգախոսին
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀԿ նոր կարգախոսին («Հավատանք, որ փոխենք») և նախընտրական համամասնական ցուցակին։
–Ես շատ մեծ ոգևորություն չեմ զգում նման հայտարարությունների նկատմամբ, որովհետև ցանկացած իշխանություն՝ նույնիսկ կասկածելի լեգիտիմությամբ, ոչ շատ սիրված, սկզբում միշտ ունենում է հասարակության հավատի որոշակի կրեդիտ, հավատի պաշար՝ անկախ ամեն ինչից, թե ինչպես է ընտրվել և այլն։ Այդ պաշարը մսխված է վաղուց։ Իսկ երբ այդ կրեդիտը մսխվում է, ոչ մի գրավով, ոչ մի խոստումով այն չես կարող վերականգնել։ Հավատը պետք է կարողանալ վաստակել. նրանք, ովքեր ասում են՝ «փոխեք, որ հավատանք», շատ մեծ սխալ չեն։ Այստեղ պետք է հստակ բաժանել՝ ինչին հավատալ։ Հավատանք, որ իշխանությունն ունի բարի միտումներ, որ հայրենասեր է, ցանկանում է, որ երկրում լավ լինի, դա ոչ ոք կասկածի տակ չի դնում, թշնամիներ չենք։ Բայց երկրորդ մասը՝ հավատանք, որ իրենք կարող են փոխել... այ դրան չենք հավատում։
Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին՝ Վահան Հովհաննիսյանն ասել է.
–Ի՞նչ փոփոխության շունչ կարող է ներշնչվել Հայաստանի քաղաքացու մեջ՝ տեսնելով նույն անունները, նույն ազգանունները. մի երկու հատ էլ ավելացրել են, որ ընդհանրապես դեռ պետք է «ֆեյսկոնտրոլ» անցնեն։ Ես չեմ կարող քննադատել. կուսակցությունն ում ուզում է, ներառում է իր ցանկի մեջ, բայց երբ այդպես է վարվում՝ պահանջել հասարակությունից, որ հավատանք, որ այդ կազմով նրանք կկարողանան փոխել, ես կարծում եմ՝ արդարացված չէ։

7or.am