Լրահոս

18.05.2009 13:30


ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում Ս. Նիկոյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը

ԱԺ հերթական քառօրյա նիստերի օրակարգն սկսելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ղեկավարած խմբակցության անունից հայտարարել է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենք առաջադրում են խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանին:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում Սամվել Նիկոյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովում այսօր տեղի են ունենալու ընտրություններ` թափուր մնացած պաշտոնների համար:

Այս խորագրի վերջին նյութերը