Շրի–Լանկայում սպանվել է«Թամիլ–Իլամի ազատագրման վագրեր» շարժման առաջնորդը
Շրի-Լանկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թամիլի վագրեր» ապստամբների առաջնորդ՝ Վելուպիլայ Պրաբխակարանին (Velupillai Prabhakaran) սպանելու մասին։ Պրաբխակարանին գնդակահարել են փախուստի փորձի պահին։ «Թամիլ-Իլամի ազատագրման վագրեր» շարժման առաջնորդը իր երկու օգնականների հետ փորձել է թաքնվել շտապօգնության մեքենայում, սակայն հայտնվել է ծուղակում և սպանվել։ Նախատեսվում է, որ մայիսի 19-ին Շրի-Լանկայի նախագահ Մահինադա Ռաջապակսը պաշտոնապես կհայտարարի «Թամիլի վագրերի» դեմ տարած վերջնական հաղթանակի մասին։ 1972թ.-ից «Թամիլ-Իլամի ազատագրման վագրերը» պատերազմում էին անկախ թամիլական պետության ստեղծման համար։ Պատերազմի ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ։