Լրահոս

22.03.2012 20:17


Մադոննան համագործակցելու է հանրահայտ ALDO բրենդի հետ

Մադոննան համագործակցելու է հանրահայտ ALDO բրենդի հետ

Մադոննայի հեղինակած նորաձևության երկրորդ Truth or Dare by Madonna բրենդը բացառիկ համագործակցության պայմանագիր է կնքել աշխարհահռչակ կանադական ALDO կոշիկների և աքսեսուարների բրենդի հետ կոշիկների նոր հավաքածուի ստեղծման նպատակով:

Truth or Dare կոշիկների հավաքածուն, նախատեսված յուրահատուկ ոճով և հմայքով օժտված 27-50 տարեկան կանանց համար, իր համաշխարհային թողարկումը կսկսի 2012–ի օգոստոսին: Այս բացառիկ հավաքածուն ներկայացված է լինելու մի քանի ընտրված խանութներում, այդ թվում՝ Macy's և Nordstrom ԱՄՆ-ում, Selfridges և ASOS.com Միացյալ Թագավորությունում,  և TheBay, LittleBurgundy ու Capezio Կանադայում:

Truth or Dare բրենդն ինքնին ստեղծվել է՝ ընդգծելու Մադոննայի կերպարի երկակիությունը՝ ուժն ու ինքնավստահությունը՝ համադրված կանացի նրբության և գեղեցկության հետ:

Կոշիկների հավաքածուն ներառելու է 60-ից ավել շքեղ մոդելներ, այլ թվում՝տափակ և բարձրակրունկ կոշիկներ, ձմեռային երկարաճիտ կոշիկներ, ներառյալ Մադոննային յուրահատուկ ծնկից վերև երկարաճիտ կոշիկները: Հավաքածուի գները կտատանվեն 89-349$ սահմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը