Լրահոս

18.05.2009 14:23


Գյումրիում շենք է փլուզվել

Մայիսի 17-ին, ժամը 16։20-ին Գյումրիի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 շենքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր են մեկնել Գյումրիից մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ և Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ ինքնափլուզվել է 1960-ական թվականներին կառուցված, չորս հարկանի, քարաշեն թիվ 7 վթարային շենքի 3-րդ մուտքի հետևի պատը՝ ամբողջությամբ (80 քմ մակերեսով):

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է 30 բնակչի տարահանում և ինքնափլուզված տարածքի արգելափակում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները:

Զոհեր ու տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը