Լրահոս

22.03.2012 17:44


Հայ պատգամավորները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրանեստի 2–րդ լիագումար նիստին

Հայ պատգամավորները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրանեստի 2–րդ լիագումար նիստին

Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի 2–րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա ապրիլի 2–4–ին Բաքվում, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ամբողջական կազմով։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ով Եվրանեստում սոցիալական, կրթության հանձնաժողովի համանախագահն է։ Արտակ Զաքարյանը Բաքվում հանդես է գալու Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման մասին զեկույցով։

Զաքարյանի խոսքերով՝ պատվիրակության ցանկը կամբողջանա վաղը։

Եվրանեստում հայկական պատվիրակությունը կազմված է 10 հոգուց՝ պատվիրակության ղեկավար՝ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյան, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Վահե Էնֆիաջյան, ՀՀԿ պատգամավորներ Հովհաննես Սահակյան, Մանվել Բադեյանը, «Ժառանգություն» կուսակցությունից կմասնակցի Լարիսա Ալավերդյանը և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը