Մեր Ազգի Նվիրյալ Հերոս, Գաղափարական Առաջնորդ Գարեգին Նժդեհը իր ապրած կյանքով ու գործավ դասվում է Հայոց Մեծերի շարքերը: Հայ, ով իր ողջ կյանքը նվիրեց իր ժողովրդին, ամեն մի վարկյանը ապրեց իր ժողովրդի համար /Ի`նչերջանկություն-մեռնելայնհուսավառհավատքով, որքոաճյունիցշանթանմանհերոսներպիտիծնին/:
-«Նժդեհական» ենք,- գոռում են այսօրվա մեր իշխանություն կազմած կուսակցականները: Տեղյա՞կ են թե ինչ է նշանակում «նժդեհական», հոգով ճանաչո՞ւմ են Նժդեհին: Կասկածում եմ: Ես կասեի «հականժդեհական»: Ինչո՞ւ: Խորհենք միասին:
Մեր ճակատագիրը.
Իրճակատագրիդարբինէամենմիժողովուրդ /ԳարեգինՆժդեհ/:
Ճակատագիր, որին արդեն թքած ունի մեր իշխանությունը ու բարոյալքված մեր ժողովուրդը: Արտագաղթ: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ: Ո’վ է պատասխանատու: Գոյության պայքա’ր… Գիտակցել ե’նք…Մի թե’ միշտ պիտի պայքարենք երբ ուշ է… Ո’վ է մեզ առաջնորդելու…:
Երերուն է մեր ապագան: Խարխլվում են հիմնարար պատերը, որովհետև երիտասարդությունը հայացքը Արարատից թեքել է դեպի նյութական բերկրանքը ու ժամանակակից հաճույքները:
Մեր գաղափարախոսությունը.
Ներկա ազգային գաղափարախոսության ձեռքում է ազգիս ապագան:
Վտանգված է մեր երկրի ներկան ու ապագան, որովհետև հայի հոգում վերջին շունչն է փչում ցանկացած գաղափարախոսություն:
Մեր իշխանության պատասխանատուները մեկ արևելք են վազում, մեկ արևմուտք, որ փրկեն սեփական կաշին: Ինչպիսի նողկալի վիճակ. քո ժողովրդին տրորելով գլուխ ես խոնարհում «ժողովրդիտ ճակատագրով» խաղացող որևէ ուժի:
Մտորումներ Նժդեհի հետ
Ազգերն ամենից շատ տառապել են և
կտառապեն իրենց տականքների երեսից:
Գարեգին Նժդեհ
Մեր Ազգի Նվիրյալ Հերոս, Գաղափարական Առաջնորդ Գարեգին Նժդեհը իր ապրած կյանքով ու գործավ դասվում է Հայոց Մեծերի շարքերը: Հայ, ով իր ողջ կյանքը նվիրեց իր ժողովրդին, ամեն մի վարկյանը ապրեց իր ժողովրդի համար /Ի`նչ երջանկություն-մեռնել այն հուսավառ հավատքով, որ քո աճյունից շանթանման հերոսներ պիտի ծնին/:
-«Նժդեհական» ենք,- գոռում են այսօրվա մեր իշխանություն կազմած կուսակցականները: Տեղյա՞կ են թե ինչ է նշանակում «նժդեհական», հոգով ճանաչո՞ւմ են Նժդեհին: Կասկածում եմ: Ես կասեի «հականժդեհական»: Ինչո՞ւ: Խորհենք միասին:
Մեր ճակատագիրը.
Իր ճակատագրի դարբին է ամեն մի ժողովուրդ /Գարեգին Նժդեհ/:
Ճակատագիր, որին արդեն թքած ունի մեր իշխանությունը ու բարոյալքված մեր ժողովուրդը: Արտագաղթ: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ: Ո’վ է պատասխանատու: Գոյության պայքա’ր… Գիտակցել ե’նք…Մի թե’ միշտ պիտի պայքարենք երբ ուշ է… Ո’վ է մեզ առաջնորդելու…:
Մեր բախտը.
Ազգերին, որպես իրենց ստվերը, հետևում է իրենց արժանի բախտը/Գ.Ն./:
Ոչ մի ազգ իր բախտից չի կարող բողոքել ինչպես այսօր մենք. շրջապատված մեր արտաքին թշնամիներով, իսկ ներսում ազգի տականքներով:
Մեր տականքները.
Պատմության մեջ նախընթաց չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց Աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները` հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը` ինքը, հայ ժողովուրդը/Գ.Ն/:
/Առանց մեկնաբանության/:
Մեր թույնը.
Նյութապաշտությունը թույն է մեր նման փոքր ժողովուրդի համար/Գ.Ն/:
.Անգիտակից է հայը. ի’նչ է ասել փոքր ժողովուրդ: Այլապես կուլ չեր տա այդ թույնը: Գուցե’ մի օր գիտակցենք, բայց կարող է ուշ լինի:
Մեր քաղքենիությունը.
Նյութապաշտության առջևից ընթանում է զզվելի քաղքենիությունը, որը նախապատրաստում է բարոյական անկումը անհատի, ազգի /Գ.Ն/:
Ահա և մեր ազգի բարոյական վախճանը` մեր քաղքենի իշխանությունը, ում հոգում անձնական շահն ու աթոռապաշտություն է իշխում:
Մեր երիտասարդությունը
Ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի /Գ.Ն/:
Երերուն է մեր ապագան: Խարխլվում են հիմնարար պատերը, որովհետև երիտասարդությունը հայացքը Արարատից թեքել է դեպի նյութական բերկրանքը ու ժամանակակից հաճույքները:
Մեր գաղափարախոսությունը.
Ներկա ազգային գաղափարախոսության ձեռքում է ազգիս ապագան:
Վտանգված է մեր երկրի ներկան ու ապագան, որովհետև հայի հոգում վերջին շունչն է փչում ցանկացած գաղափարախոսություն:
Մեր արտաքին ուժերը.
Մի ժողովուրդ, որ իրեն պետք եղած ուժերը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում/Գ.Ն/:
Մեր իշխանության պատասխանատուները մեկ արևելք են վազում, մեկ արևմուտք, որ փրկեն սեփական կաշին: Ինչպիսի նողկալի վիճակ. քո ժողովրդին տրորելով գլուխ ես խոնարհում «ժողովրդիտ ճակատագրով» խաղացող որևէ ուժի:
Ժողովրդասպան է նա, որ իր կեցվածքով ու գործով տկարացնում է իր ժողովրդի ուժը և կարողության գիտակցությունը/Գ.Ն/:
Կարող ենք մենք մեր ափերից դուրս. հաջողակ գործարար ենք, շինարար կամ գիտնական: Մեր հողի վրա` վանդակում անհույս մի թռչնակ:
«Նժդեհակա’ն»: Ծիծաղելի է: Պետք չի այդքան թմբկահարել: Միթե՞ մանկապիղծ քահանային աղոթքները կփրկեն:
Դառն է եղել հայիս բախտը. զրկանքներ ու եղեռն տեսավ, երջանկություն չտեսավ:
Շավարշ Շահբազյան