Ինտիմ ծառայություններ առաջարկող կայքն արգելափակված է
Մարտի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքը ստեղծել է www.armgirls.am անվամբ ինտերնետային կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես և հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Արթուր Հ.-ն ներկայացրել է համակարգիչը, որի միջոցով ստեղծել և խմբագրել է նշված կայքը: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո՝ համակարգչատեխնիկական փորձաքննության: Կայքն արգելափակված է: Կատարվում է քննություն:
Ինտիմ ծառայություններ առաջարկող կայքն արգելափակված է
Մարտի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքը ստեղծել է www.armgirls.am անվամբ ինտերնետային կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես և հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Արթուր Հ.-ն ներկայացրել է համակարգիչը, որի միջոցով ստեղծել և խմբագրել է նշված կայքը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո՝ համակարգչատեխնիկական փորձաքննության: Կայքն արգելափակված է: Կատարվում է քննություն: