Լրահոս

23.03.2012 17:22


Կալիֆոռնիայում հայերին կդատեն բանկային խարդախությունների համար

Կալիֆոռնիայում հայերին կդատեն բանկային խարդախությունների համար

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման անդամներին բանկային խարդախությունների համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում։ Այնտեղ տրված են նաև դատապարտյալների անունները՝ Արմեն Շարոպետրոսյան, Կարեն Մարկոսյան, Արտուշ Մարգարյան, Քրիստինե Օհանջանյան։

Պատժի չափը կսահմանվի օգոստոսի 6–ին։ Հանցագործներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմինները հանցավոր խմբավորման պարագլուխ են համարում Շարոպետրոսյանին։

Վեց տարվա հանցավոր գործունեության ընթացքում հանցագործներն ավելի քան 10 մլն դոլար են յուրացրել։

Այս խորագրի վերջին նյութերը