Հայաստանում իշխանության և բիզնեսի սերտաճման երևույթը նոր չէ։ Այդ մասին խոսում են և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանավորները, և՛ փորձագետները։
Բիզնեսմեն իշխանավորները կամ իշխանավոր բիզնեսմենները մեզ ներկայանում են պետական կառավարման մարմինները ներկայացնող առաջին դեմքերով, բայց դա միայն երևացող կողմն է։ Ընդունված է դիտարկել այս կամ այն գերատեսչության ղեկավարի գործունեությունը, բայց ակնհայտ է, որ չինովնիկների երկրորդ, երրորդ շերտերի մեջ էլ քիչ չեն կոմերցիայի հետ սեր ունեցողներն ու իշխանական լծակներով մասնավոր շահն առաջ տանողները։
Շատ է խոսվել ու գրվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնավոր բիզնես հետաքրքրությունների մասին, բայց մոռացության է մատնվել նրա տեղակալներից ոմանց գործունեությունը։ Խոսքս մասնավորապես վերաբերում է ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բեյբությանը փայաբաժիններ ունի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, «Դեբենհեմս» հագուստի վաճառքով զբաղվող խանութում, ինչպես նաև «Ռիվեր իսլանդ»–ում։ Թե ուրիշ էլ որտեղ են հատվում Բեյբության–հարկահավաքի ու Բեյբության–սեփականատիրոջ շահերը, մենք դեռ կփորձենք պարզել։ Փոքր քաղաք է, և բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն։
Պարզ է, որ Բեյբությանը չի կարող իր պետական գործերը կատարելիս հաշվի չառնել սեփական շահը, իսկ դա նշանակում է, որ «պետական բուրդը» «սեփականի հետ» խառնելով՝ շուկայական հարաբերությունների տարրական կանոններ են խախտվում։
Բեյբությանի օրինակը եզակի չէ։ Համոզված եմ, որ նույն վիճակն է նաև մյուս գերատեսչություններում, ու բացի ղեկավարներից՝ տեղակալները պակաս չեն ներգրավված բիզնեսում։ Պարզապես ՊԵԿ–ի օրինակն ամենացայտունն է, քանզի հարկահավաքման գործընթացն ուղղակիորեն առնչվում է երկրում տիրող բիզնես մթնոլորտին։ Եթե «անտանիք» ձեռներեցները տեսնում են, որ իրենցից «յոթ կաշի» է քերթվում հարկայինի կողմից, բայց միևնույն ժամանակ հարկային դրախտում են հայտնվում այն կազմակերպությունները, որոնք կապ ունեն հարկայինի կամ այլ պետական հիմնարկի վերնախավի հետ, ապա նրանք հազիվ թե հավատան ու փոխվեն։
Իշխանության և բիզնեսի սերտաճածության մասին

Գևորգ Դավթյան