Լրահոս

26.03.2012 15:21


Զբոսաշրջիկները կլինեն նաև Մարսում

Զբոսաշրջիկները կլինեն նաև Մարսում

Ինչպես տեղեկացնում է style.rbc.ru կայքը, ամերիկյան «SpaceX» ընկերությունը, ՆԱՍԱ-ի և այլ առևտրային ընկերությունների օժանդակությամբ, նախատեսում է զբոսաշրջային երկկողմանի չվերթներ դեպի Մարս մոլորակ։

Ըստ ընկերության համահիմնադիր Էլոնա Մասկի՝ չվերթները կիրականացվեն հրթիռակիր «Falcon 9» և «Dragon» տիեզերանավերի միջոցով: Նշվում է, որ հաջորդ տարվա սկզբին կիրականացվի առաջին փորձնական թռիչքը, սակայն առաջին կոմերցիոն թռիչքը նախատեսվում է միայն 10-15 տարի անց: Դեպի Մարս երկկողմանի թռիչքը կարժենա 500 հազ դոլար։

 

Այս խորագրի վերջին նյութերը