Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Բաքու
Ապրիլի 1-4-ը Բաքվում կայանալիք Եվրանեսթի Արևելյան գործընկերության վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին կմասնակցի նաև Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։ «Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից: Հայկական կողմի մասնակցությունն այս նիստին կարևոր է այնքանով, որ եթե այնտեղ քննարկվեն ոչ հայանպաստ բանաձևեր կամ հարցեր, ապա հայկական պատվիրակության անդամները կարող են տեղում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,–ասել է բանախոսը՝ նշելով, որ մեր պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար ադրբեջանական կողմը գրավոր անվտանգության երաշխիք է ներկայացրել:

7or.am