ՄԱԶԾ-ն և ՀԱՄՀ-ը ջանքերը կենտրոնացնում են համայնքային և զբոսաշրջության զարգացմանը Տաթևում և հարակից համայնքներում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) իրենց մանդատի ու առաքելությունների շրջանակներում մեծապես նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու ազգային մրցունակության ընդլայնմանը: Երկու կազմակերպությունները կարևորում են հանրային-մասնավոր հատվածների համագործակցության զարգացումը և իրենց գործունեությունը կառուցում են հիմնականում հանրային-մասնավոր գործընկերության մոդելի հիման վրա:
2012 թ. հունվարին ՄԱԶԾ-ն և ՀԱՄՀ-ը համատեղ մշակել են Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագիր, որը ներառում է տասներեք ենթածրագրեր՝ կենտրոնանալով համայնքային ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և եկամուտների ստեղծման վրա:
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ստորագրեցին համաձայնության հուշագիր` Տաթևում եւ հարակից գյուղական համայնքներում համայնքային զարգացման և ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակին ուղղված երկուստեք ջանքերը միավորելու մասին:
«Հուսով ենք, որ սա կլինի ևս մեկ հաջողված նախաձեռնություն, որը կարող է հետագայում ընդլայնվել՝ ընդգրկելով Տաթևի բոլոր համայնքները և կարող է նվազեցնել տարածքային զարգացման անհամաչափությունները և նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում» - ասաց Դաֆինա Գեռչևան:
Իր հերթին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ընդգծեց համաձայնագրի կարևորությունը հանրային-մասնավոր գործընկերության համատեքստում: «Այս միջոցառումը հանդիսանում է նախաքայլը առավել կարևոր մի երևույթի. մենք հավատարիմ ենք ապագայի մեր առաքելությանը. ուղղել մեր ջանքերը ազգային ժառանգության և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար` կիրառելով հանրային և մասնավոր մասնակցության գործիքակազմը»: