Ընտրությունից առաջ Հայաստանում հայտնվում է միջազգային ինչ-որ կազմակերպություն, որն իբր անաչառ սոցհարցումներ է իրականացնում եւ հրապարակում դրանց արդյունքները: Հայաստանցիներն արդեն ծանոթ են «Գելափի» գործունեությանը, որն աչքի ընկավ նրանով, որ ավելի իշխանամետ գտնվեց, քան մեզ հայտնի մի շարք, այսպես կոչված, հայաստանցի սոցիոլոգներ: Հավաստի լուրերի համաձայն, «Գելափը» Հայաստանում իր անունից հարցումներ անելու և հրապարակելու իրավունքը վաճառել է Բաղրամյան 26-ի ենթակայության տակ աշխատող մի կազմակերպության:
Այժմ Հայաստանում է հայտնվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որը կրկին սոցհարցումներ է իրականացնում, և դրանք անմիջապես տարածվում են լրատվամիջոցներով: Մինչև սոցհարցումների տվյալներին անդրադառնալը, անհրաժեշտ է շեշտել, որ ամենահավաստի աղբյուրների համաձայն, այս բարի եւ անմեղ անվանումով կազմակերպությունը Բրյուսելում ստեղծվել է նույն Բաղրամյան 26-ի ակտիվ միջամտությամբ եւ ջանքերով: Հիմա կարող է հարց առաջանալ, որ եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նրանց կողմից իրականացված սոցհարցումների առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ ոչ թե ՀՀԿ–ն: Նկատենք, որ սա բավական պրիմիտիվ տեխնոլոգիա է՝ հանրության վստահությունը ստանալու համար: Որպես կանոն, սկզբում հրապարակվում են իրականությանը մոտ տվյալներ, իսկ հետո աստիճանաբար ավելանում են պատվիրատու կուսակցության ձայները: ԲՀԿ–ին էլ այդպիսով փորձ է արվում էյֆորիայի մեջ գցել ու այնպես անել, որ այդ ուժը մնացածների հետ ընդհանուր լեզու չգտնի։
«Հայաստանի եվրոպացի բարեկամների» հրապարակված հարցումների համաձայն, ԲՀԿ-ի օգտին պատրաստվում է քվեարկել ընտրողների 27.1, իսկ ՀՀԿ-ի` 24.5 տոկոսը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը զգալիորեն ետ են մնում ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից: Հայաստանցիների համար միայն այս տվյալը բավական է հասկանալու համար, թե ինչ խաղ է սկսվել: Ճիշտ է, ԲՀԿ-ն իսկապես ՀՀԿ–ից առաջ է (թողնենք տոկոսային համամասնությունը), բայց գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ոչ միայն երկրորդը չէ, այլ զգալիորեն զիջում է ՀԱԿ-ին, ինչը «չնկատելու» են տվել «եվրոպացիները»:
Տարօրինակ է նաեւ, որ նույն հարցման համաձայն՝ մասնակիցների միայն 20 տոկոսն է տեղյակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունից, այն դեպքում, երբ Արթուր Բաղդասարյանի համապատասխան ցուցանիշը 34 տոկոս է:
Արդեն դժվար չէ գուշակել, որ աստիճանաբար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կնվազեցնեն ԲՀԿ-ի ու մյուսների ցուցանիշները եւ կտրուկ կավելացնեն ՀՀԿ-ինը: Այլ կերպ ասած՝ կնկարեն այն թվերը, որոնք կցանկանան տեսնել նախագծի հեղինակները:
Իսկ մենք մեկ անգամ եւս ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի նման երկրներում սոցհարցումները չեն կարող արտահայտել ժողովրդի իրական տրամադրությունները: Այնպես որ, որեւէ սոցհարցման չի կարելի լուրջ վերաբերվել, եթե նույնիսկ սոցհարցումներն իրականացնում են եվրոպացու դեմքով երիտասարդները, որոնք, մեծ հաշվով, թքած ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա:
Եվրոպացու դեմքով կեղծարարները

Արման Սահակյան